ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ի «Կրեմլյան ցուցակը»

ԱՄՆ-ի «Կրեմլյան ցուցակը»
30.01.2018 | 18:21

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստել է պատժամիջոցների նոր օրենքով նախատեսված «կրեմլյան ցուցակը», հայտնում է Bloomberg-ը:
Ցանկում ընդգրկված են 96 գործարարներ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը և 114 պաշտոնյաներ: ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսին պետք է փոխանցեր այն գործարարների ու քաղաքական գործիչների ցանկը, որոնք սերտ կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ: Ցանկում ընդգրկված մարդիկ բաժանվել են 4 խմբի՝ նախագահի վարչակազմ, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան քաղաքական լիդերներ և օլիգարխներ: Ցուցակում է ՌԴ նախագահի աշխատակազմը, ՌԴ կառավարությունը` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, օլիգարխներ Ալիշել ՈՒսմանովը, Սուլեյման Քերիմովը, Վլադիմիր Լիսինը, Ռոման Աբրամովիչը, Միխաիլ Ֆրիդմանը, Օլեգ Դերիպասկան, Կիրիլ Շամալովը, Օլեգ Տինկովը, Վլադիմիր Եվտուշենկովը, Վիկտոր Վեկսելբերգը, Լեոնիդ Միխելսոնը, Յուրի Միլները և ուրիշներ:


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է գնահատի այդ ցանկի անձանց հանդեպ տարբեր սահմանափակող միջոցառումների հետևանքները: Օրինակ, ցանկում ընդգրկված անձանց մուտքն արտասահմանյան ֆինանսական ինստիտուտներ կարող է սահմանափակվել: Ռուս օլիգարխների ցանկում ընդգրկված են նաև Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և Ռոսգոսստրախի ղեկավար Դանիլ Խաչատուրովը, հայազգի Սերգեյ Գալիցկին: Զեկույցն ունի նաև երրորդ` գաղտնի մաս, որը չի հրապարակվել:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ