ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
30.01.2018 | 18:33

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, վաղը, փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում, սպասվում է թույլ ձյուն:
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 14-15 աստիճանով:
Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը փակ է։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ