ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են սիրիական խնդիրը, Իրանի դերը և իսրայելա-պաղեստինյան գործընթացը

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են սիրիական խնդիրը, Իրանի դերը և իսրայելա-պաղեստինյան գործընթացը
30.01.2018 | 18:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը և Իրանի դերը Մերձավոր Արևելքում, իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ գործընթացը: Նրանք քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: Պուտինն ու Նեթանյահուն Մոսկվայում Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում մասնակցել են ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է 1943-ին նացիստական Սոբիբոր մահվան ճամբարում ապստամբությանը: Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը «պատրաստ է կանխել նման գաղափարախոսության ցանկացած փորձ, առաջին հերթին՝ Իրանի, որը հայտարարում է մեզ ոչնչացնելու մտադրության մասին»:


Իսրայելը պնդում է, որ չի աջակցում սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկին, սակայն իսրայելական օդանավերը պարբերաբար օդային հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին: Թել Ավիվը հայտարարում է, թե թույլ չի տա Իրանի կողմից սիրիական տարածքի օգտագործումը բազաներ ստեղծելու կամ «Հըզբոլլահ» շարժմանը բարձրորակ սպառազինություն փոխանցելու համար:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ