Իտալիայի ոստիկանությունը պաշարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հյուրանոցի սենյակը Հռոմում։ «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008-ից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։