ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտին. Շունը հաչում է, քարավանը գնում

Պուտին. Շունը հաչում է, քարավանը գնում
31.01.2018 | 02:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ ֆիննախի հրապարակած «Կրեմլի ցանկին», ասել է՝ «Մոսկվան դեռ չի գնա պատասխան քայլերի, կսպասի և կհետևի զարգացումներին»։ Ռուսաստանը, Պուտինի խոսքով, շահագրգռված է ԱՄՆ-ի հետ կայուն և նորմալ հարաբերություններ ունենալու մեջ: Այդուհանդերձ, ՌԴ նախագահը հարցականի տակ է դրել Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ կապված խնդիրների շուրջ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Պուտինն ընդգծել է՝ եթե Վաշինգտոնը հաշվի առներ Մոսկվայի տրամադրած տվյալները, 2013-ին Բոստոնի ահաբեկչությունը տեղի չէր ունենա: Պուտինը նաև կոչ է արել՝ ուշադրություն չդարձնել այդ ցուցակին և շարունակել զարգացնել երկիրը, հիշեցնելով հայտնի ասացվածքը․ «Շունը հաչում է, քարավանը գնում»:
Անդրադառնալով ցանկին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր․«Դեֆակտո «Կրեմլի ցանկում» ներառված բոլոր մարդիկ հռչակվել են ԱՄՆ-ի թշնամիներ: Եթե այդ փաստաթղթի վերնագիրը կարդաք, այնտեղ հենց այդպես էլ գրված է»: Պեսկովն ասել է նաև, թե պետք չէ տրվել էմոցիաների, և անհրաժեշտ է վերլուծել այդ զեկույցը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղարը կարծիք է հայտնել, թե ցանկի հրապարակումը կարող է վնաս հասցնել թե երկրի ղեկավարությանը, թե գործարարներին։ «Կրեմլի ցանկին» արձագանքել է նաև Մոսկվայի քաղաքապետը։ «Ցուցակում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ողջ էլիտան է, և զարմանալի կլիներ, եթե այնտեղ չլիներ իմ ազգանունը»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը, հավելելով՝ ցուցակն աննախադեպ է և իրականում, հակառակ ամերիկացիների նպատակների, «միավորելու է ռուսական էլիտային»։


Ռուսաստանցի փորձագետների համար տարօրինակ էր, որ աղմկահարույց այդ փաստաթղթում չեն ներառվել ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, Պուտինի մտերիմ թիմակից համարվող՝ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի և «Ռոսնանո» պետական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսի անունները։ «Թվիթերում» արձագանքելով ԱՄՆ-ի հրապարակած զեկույցին, Կուդրինը գրել է, թե պետք է հանգիստ վերաբերվել, և պետք չէ այդ ցանկի պատճառով խզել հարաբերությունները: «Հակառակը՝ պետք է միջոցներ ձեռնարկել այս փուլը հաղթահարելու համար»,- գրել է Կուդրինը։


Քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Էգերը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում նշել է․«Նույնիսկ Վենեսուելայի և Բելառուսի դեպքում ԱԳ նախարարները չեն ներառվել սանկցիոն ցուցակներում: Լավրովի անունն այս ցուցակում ընդգրկելը շատ խոսուն ապտակ է թե Կրեմլին, թե ԱԳՆ-ին: Սա ավելի քան լուրջ է, և նշանակում է, որ ամերիկացիներն աշխարհին ասում են՝ ահա այս մարդկանց պետք չէ վստահել»։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ