ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ում անվանել են հակառուսական պատժամիջոցների վերջնանպատակը

ԱՄՆ-ում անվանել են հակառուսական պատժամիջոցների վերջնանպատակը
31.01.2018 | 12:41

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է կանխել Ռուսաստանի իշխանությունների եկամուտների ստացումը «թշնամական գործունեության» միջոցով` հայտարարել է պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։ «Վերջնական նպատակը ռուսական կառավարության կողմից ստացվող կարևոր եկամտի դադարեցումն է»,- ասել է դիվանագետը։

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ