ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ինչ է քննարկվել ԵՊՀ-ում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ

Ինչ է քննարկվել ԵՊՀ-ում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ
01.02.2018 | 12:45

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպումից հետո բուհի դեկանները ներկայացրել են հանդիպման մանրամասները:

Նրանք նշել են, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի հանդիպում որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ դեռ որոշում չի կայացրել: Փոխարենը նա խոստացել է, որ եթե համաձայնի ու ընտրվի երկրի նախագահ, էլի կգա հանդիպման, բայց այն ժամանակ չի կարող այնպես շփվել, ինչպես այսօր է շփվել:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ