ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կառավարությունն արտահերթ նիստ է առաջարկում ԱԺ-ին

Կառավարությունն արտահերթ նիստ է առաջարկում ԱԺ-ին
01.02.2018 | 13:06

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ նախագահին առաջարկել 2018-ի փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ` քննարկելու «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին», ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ