ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գերմանիայի «Մեծ կոալիցիայի» ստեղծման վերջնաժամկետը` փետրվարի 4

Գերմանիայի «Մեծ կոալիցիայի» ստեղծման վերջնաժամկետը` փետրվարի 4
03.02.2018 | 11:17

Գերմանիայի հիմնական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ լավատեսորեն են տրամադրված «Մեծ կոալիցիա» ձևավորելու հարցում։ Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալիստական միությունը և ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախատեսում են առանձին հանդիպումներ՝ պատրաստվելու բանակցությունների վերջնական փուլին:

Նրանք համաձայնության վերջնաժամկետ են սահմանել փետրվարի 4-ը: Անգելա Մերկելը շարունակելու է պաշտոնավարել որպես կանցլեր:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ