ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անկարայի հարկային տեսչության շենքում պայթյունն ահաբեկչություն էր

Անկարայի հարկային տեսչության շենքում պայթյունն ահաբեկչություն էր
03.02.2018 | 20:36

Անկարայի Չուկուրամբարի թաղամասի հարկային տեսչության շենքում պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել, որի կասկածյալը կապված է սիրիական քրդական «Դեմոկրատական միության» հետ` ասվում է Անկարայի նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ: Անկարայի նահանգապետ Էրքան Թոփաջան հայտարարել էր, որ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն էր:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ