ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը ձախլիկներին սատանա է անվանել

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը ձախլիկներին սատանա է անվանել
05.02.2018 | 12:10

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը սկանդալային հայտարարություն է արել։ Sozcu-ի փոխանցմամբ՝ Կրոնական գործերի վարչության կայքի հարց ու պատասխանի բաժնում քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է ձախ ձեռքով հաց ուտելու վնասակարության մասին։ Պատասխանը ապշեցրել է բոլորին։ Ըստ Թուրքիայի կրոնական գործերի վարչության՝ սատանան է ձախ ձեռքով հաց ուտում։
Սա մեծ արձագանք է գտել Թուրքիայում` ձախլիկները հենց ձախ ձեռքով են հաց ուտում։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ