Նիդերլանդների ԱԳ նախարարությունը Թուրքիայից հետ է կանչում իր դեսպանին, որին մեկ տարի առաջ արգելվեց մտնել այդ երկրի տարածք։ Դիվանագիտական սկանդալ էր ծագել անցյալ տարեսկզբին, երբ Նիդերլանդները հրաժարվել էր վիզաներ տրամադրել թուրք պաշտոնյաներին, որ ցանկանում էին Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ քարոզչություն իրականացնել Նիդերլանդներում ապրող ծագումով թուրքերի շրջանում։
Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոլանդացիներին համեմատել էր նացիստների հետ, պահանջել ներողություն խնդրել և խոստացել ամենակոշտ ձևով պատասխանել Նիդերլանդներին։ Այդ քայլերից մեկը դարձավ հոլանդացի դեսպանին Թուրքիա մտնելու արգելքը։