ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը մտահոգել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը մտահոգել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին
06.02.2018 | 14:02

«Ժամանակը» գրում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը շատ է մտահոգել Հայաստանում գործող միջազգային կառույցներին, նրանք կարծում են, ոչ ժողովրդավարացման ուղին բռնած երկիրը չի կարող նման հակաժողովրդական որոշում կայացնել:

Դա դեմ է խոսքի ազատությանը, օրինագիծը Եվրոպական արժեքներին դեմ է: Չի բացառվում, որ նախագիծը մինչև ԱԺ հասնելը ենթարկվի լուրջ փոփոխությունների:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ