ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՎԿ-ն պառակտվում է

ՀՎԿ-ն պառակտվում է
07.02.2018 | 11:14

«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշել են առանձնանալ: «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Լիբերալ ժողովրդավարական» և «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունները իրենց որոշումը փետրվարի 5-ին ուղարկել են ՀՎԾ կենտրոնական գրասենյակ՝ Արթուր Բաղդասարյանին:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ