ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը իր նախընտրական քարոզարշավը տանում է նաև ԱՄՆ-ում: Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ Սոբչակը նշել է, որ պատրաստվում է հանդիպել Սպիտակ տան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները: «Մեր հարաբերությունները այժմ ամենացածր մակարդակի վրա են: Իմ նպատակն է այստեղ մարդկանց ասել, որ Ռուսաստանը միայն Պուտինը չէ»,-հայտարարել է Սոբչակը։