ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵՄ նոր ռազմվարությունը անդամակցության հեռանկար է առաջարկում բալկանյան երկրներին

ԵՄ նոր ռազմվարությունը անդամակցության հեռանկար է առաջարկում բալկանյան երկրներին
07.02.2018 | 13:15

Բալկանյան 6 երկրները, որոնք այժմ չեն մտնում Եվրամիության մեջ, կարող են ԵՄ անդամ դառնալ: «Եկեք Արևմտյան Բալկանները բերենք ԵՄ ոչ թե շատ հեռու ապագայում, այլ մեր ժամանակներում»` հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Եվրահանձնաժողովի նոր ռազմավարությունը ԵՄ անդամակցության հստակ հեռանկար է տալիս Ալբանիային, Բոսնիա-Հերցեգովինային, Կոսովոյին, Մակեդոնիային, Չեռնոգորիային և Սերբային: Սերբիան և Չեռնոգորիան կարող են անդամ դառնալ 2025-ին, եթե համապատասխանեն բոլոր պայմաններին։

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ