ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վաղը թույլ տեղումներ են սպասվում

Վաղը թույլ տեղումներ են սպասվում
09.02.2018 | 15:20

Հայաստանի տարածքում այսօր, փետրվարի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը առանձին շրջաններում, փետրվարի 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում փետրվարի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 13-ին սպասվում են թույլ տեղումներ: Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Վարդենյաց լեռնանցքում՝ Գեղարքունիքի մարզի կողմից, և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ