Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատություններն իրենց համար որևէ հիմք չեն: Եվրախորհրդարանը ժամանակին թույլ է տվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կողմնակիցներին ցուցադրություններ անցկացնել իրենց շենքում, հետևաբար՝ որևէ իրավունք չունի քննադատելու «ահաբեկչության դեմ պայքարող» թուրքական ԶՈՒ-ին:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Եվրոպան չի գիտակցում, որ Թուրքիայի պայքարը կենսական նշանակություն ունի նաև Եվրոպայի համար: ԱԳՆ-ն չի ընդունել նաև երկրում արտակարգ դրության ռեժիմի շարունակման քննադատությունները՝ նշելով, որ արտակարգ դրության պայմաններում օրենքի գերակայությունը երկրում չի տուժել: