ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից

Պուտինը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից
11.02.2018 | 16:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են իսրայելական ռազմական օդային ուժերի գործողությունները, որ հարված են հասցրել Սիրիայի տարածքում ահաբեկիչների ուղղությամբ: Պուտինը կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում բոլորի համար վտանգավոր իրավիճակի:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ