ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսիան խելքի է գալիս

Ֆրանսիան խելքի է գալիս
12.02.2018 | 16:12

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերակազմավորել իսլամը Ֆրանսիայում, որ ամրապնդի «ազգային ամբողջականությունը»։ «Մենք աշխատում ենք Ֆրանսիայում իսլամի վերակազմավորման վրա` ինչպես իսլամը մեկնաբանենք։ Դա չափազանց կարևոր է»,- ասել է Մակրոնը։ Նպատակն է նորից բացահայտել այն, ինչ ընկած է սեկուլյարիզմի հիմքում (կառավարության և տարբեր տեսակի կրոնների առանձին գոյության հայեցակարգը)։ Մակրոնը փակագծերը չի բացել, քանի դեռ «աշխատանքը չի ավարտվել»։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ