ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարմազանով. «Ելքի» վարչապետի թեկնածուն չի կարող մրցակից լինել ՀՀԿ-ին

Շարմազանով. «Ելքի» վարչապետի թեկնածուն չի կարող մրցակից լինել ՀՀԿ-ին
16.02.2018 | 15:04

«ՈՒրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ, որ ունեն նաև վարչապետի թեկնածու»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: Հարցին` ՀՀԿ-ն չի՞ վախենում մրցակցությունից, Շարմազանովը պատասխանեց. «Մրցակցություն չի կարող լինել, քանի որ վարչապետ ընտրվում է այն անձը, ով վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը»:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ