ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ԵՄ-ի Արևելյան գործընկերությունը չի դառնա ռուսաֆոբ նախագիծ

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ԵՄ-ի Արևելյան գործընկերությունը չի դառնա ռուսաֆոբ նախագիծ
17.02.2018 | 23:31

Ռուսաստանը հույս ունի, որ Բրյուսելը թույլ չի տա, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը վերածվի ռուսաֆոբ նախագծի` ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին ավելի վաղ խոստացել են, որ «Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Հուսով ենք, որ խոստումները կկատարվեն և Բրյուսելը կկանխի նախագիծը ռուսաֆոբ հուն ուղղելու փորձերը»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ