ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ալիև. Ղարաբաղյան խնդրի կարգավորման գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է

Ալիև. Ղարաբաղյան խնդրի կարգավորման գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է
19.02.2018 | 21:50

«Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ