ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը հեռախոսել է Ռոհանիի հետ

Էրդողանը հեռախոսել է Ռոհանիի հետ
20.02.2018 | 14:47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ` հայտնում է «Անադոլուն»: Նախագահները քննարկել են իրադրությունը Սիրիայում, Աֆրինի և Իդլիբի շրջաններում, անդրադարձել են սիրիական խնդրի լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես Աստանայի և Սոչիի գործընթացներին: Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ