ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մի քանի ժամ քննարկումներից հետո մերժեց ԱԺ «Ելքի» «2008-ի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Կողմ էին միայն «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը, դեմ էին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորները։ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին։