ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումների միջազգային բացասական արձագանքները

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումների միջազգային բացասական արձագանքները
25.02.2018 | 07:47

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իբր իր «պատմական հողերը» վերադարձնելու հայտարարությունը Բաքվի համար վերածվեց լուրջ դիվանագիտական սկանդալի. Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ հորդորեցին Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները` Eurasianet տեղեկատվական հարթակում գրում է Բրեդլի Ջարդինը «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի պնդումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի» հոդվածում:


Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահն իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ փետրվարի 9-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանեց Ադրբեջանի «պատմական հող»՝ նշելով, թե իրենց «քաղաքական և ռազմավարական նպատակն է» և իրենք «պետք է քայլ առ քայլ աշխատեն դրան հասնելու համար»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն այս հայտարարությանը չուշացավ. փետրվարի 12-ին Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց. «Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»: Շատ արագ խնդրին արձագանքեց նաև միջազգային հանրությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ Ադրբեջանը խիստ լարված հարաբերությունների մեջ է հարևան Հայաստանի հետ, ուստի Ալիևի նմանօրինակ հայտարարությունները «բացահայտ չեն նպաստելու լարվածության թուլացմանը»: Բրեդլի Ջարդինը գրում է, որ Ռուսաստանից հետո խնդրին անդրադարձավ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ նախազգուշացնելով Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կբորբոքեն նոր լարվածություն երկու երկրների միջև և կվնասեն նաև ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:


Eurasianet-ի հեղինակը փաստում է, որ հայկական կողմը, սակայն, անբավարար համարեց միջազգային նման արձագանքը Բաքվի հայտարարություններին: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ «Հայաստանի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին միջազգային հանրության կողմից ադեկվատ պատասխանի բացակայությունը քաջալերել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»:


Բալայանի հայտարարությունը վերաբերում էր Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե «պատերազմը կարող է բռնկվել ամեն պահի»:
Բրեդլի Ջարդինը նշում է, որ Ալիևը նման հայտարարություններ արել է նաև անցյալում: Նա ընդգծում է, որ որոշ մեկնաբաններ նրա վերջին թշնամական հռետորաբանությունը պայմանավորում են արտահերթ նախագահական ընտրություններով, որոնք կայանալու են ապրիլի 11-ին: Նա ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանում նոր նախագահի քվեարկությունը տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից 2 օր անց: Ջարդինը նշում է, որ Հայաստանի նախագահը կդառնա վարչապետ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո: «Երկու առաջնորդներն էլ պարտավորվել են ակտիվացնել ղարաբաղյան խաղաղության գործընթացը»,- եզրափակել է Ջարդինը:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ