ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա հրադադար սահմանելու բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա հրադադար սահմանելու բանաձև է ընդունել
25.02.2018 | 13:53

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու և հետագա մարդասիրական գործողություններ իրականացնելու բանաձև, որով պահանջվում է, որ բոլոր կողմերն «առանց հապաղելու դադարեցնեն բախումները» և հավատարիմ մնան Սիրիայի ողջ տարածքում երկարատև հումանիտար դադարի ապահովմանն առնվազն 30 օրով, ինչը թույլ կտա անխոչընդոտ և անվտանգ մարդասիրական օգնություն հասցնել և բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:

Հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ