ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը Մակրոնի և Մերկելի հետ հեռախոսել է

Պուտինը Մակրոնի և Մերկելի հետ հեռախոսել է
26.02.2018 | 14:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ղուտայում իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Նրանք քննարկել են «սիրիական խնդիրը՝ Արևելյան Ղուտայում իրավիճակի զարգացման և այդ շրջան, Սիրիայի այլ շրջաններ մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համատեքստում»: Պուտինը տեղեկացրել է Մերկելին և Մակրոնին խաղաղ բնակիչների տարհանման, մարդասիրական բեռների մատակարարման և բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ ՌԴ քայլերի մասին: «ՈՒշադրություն է հատկացվել նրան, որ ռազմական գործողությունների դադարեցումը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների վրա»,- հավելել են Կրեմլում: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ տարբեր կապի միջոցներով տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու համար»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ