ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիա. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը չի ազդի Աֆրինում օպերացիայի վրա

Թուրքիա. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը չի ազդի Աֆրինում օպերացիայի վրա
26.02.2018 | 14:12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով հրադադար է պահանջում Սիրիայում հակամարտության մասնակիցներից։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զինադադարի բանաձևը չի ազդի Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի վրա»` հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։

«Անկարան բավարարված է սիրիական կարգավորման գոտում հումանիտար զինադադարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Սակայն, անհրաժեշտ է վերացնել այն հակասությունները, որոնք բերել են Սիրիայում հումանիտար ճգնաժամի»,- նշել են ԱԳՆ-ում:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ