Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից և նշանակվել է Ինդոնեզիայի դեսպան: Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ դեսպան Նիդերլանդներում: Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայում և Մալայզիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից: