Իսրայելի ոստիկանությունը սկսել է հարցաքննել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ կասկածվում է կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մեղադրող կողմը ենթադրում է, որ Նեթանյահուն հովանավորել է հայտնի գործարարներից մեկին, պայմանով, որ նրան պատկանող լրատվամիջոցները իր և իր ընտանիքի մասին դրական հոդվածներ հրապարակեն:
Նեթանյահուն նաև թանկարժեք նվերներ է ստացել այդ գործարարից, որն այժմ կալանավայրում է: 10 տարի վարչապետ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ հինգերորդ անգամ է առաջադրվելու 2019-ի ընտրություններում: