ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Այս ընտրությանը Պուտինը չի միջամտել

Այս ընտրությանը Պուտինը չի միջամտել
05.03.2018 | 21:45

Լոս Անջելեսում «Օսկար» կինոմրցանակաբաշխության հաղորդավար Ջիմի Քիմելը «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթած կինոնկարին արձանիկի շնորհման պահին կատակել է. «Կարելի է վստահությամբ ասել, որ այս ընտրությանը Պուտինը չի միջամտել»` ակնարկելով 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կողմի ենթադրյալ միջամտության սկանդալը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ