ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ը դուրս կգա

Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ը դուրս կգա
06.03.2018 | 13:44

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա: Ամերիկա-իսրայելական հասարակական հարցերի հանձնաժողովում նա ասել է. «ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի առաջիկա ամիսներին, ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նոր պատժամիջոցներ չի սահմանել Թեհրանի դեմ՝ միջուկային գործարքում տարաձայնությունները կարգավորելու հնարավորություն ընձեռելով:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ