ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վլադիմիր Պուտին․ Մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի

Վլադիմիր Պուտին․ Մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի
08.03.2018 | 11:40

Վլադիմիր Սոլովյովը նոր ֆիլմ է նկարահանել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին` հիմնված նրա հետ ծավալուն հարցազրույցի վրա: Ֆիլմի սկզբում Սոլովյովն ասում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպասում էր Սադամ Հուսեյնի և Քադաֆիի ճակատագիրը, բայց Պուտինը «միջամտել է»: «Աշխարհակարգ 2018» ֆիլմը համացանցում հայտնվել է ՌԴ նախագահի ընտրություններից 11 օր առաջ և Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացնելու նպատակ ունի: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին տվյալներով` փետրվարին արձանագրվել է Պուտինի վարկանիշի կտրուկ անկում Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (57 տոկոս):
Սոլովյովի ֆիլմում Պուտինը խոսում է բացառապես արտաքին քաղաքականությունից: Ասում է, որ իր թիմում տարբեր կարծիքներ են լինում, ինքը լսում է բոլորը և որոշում կայացնում: Ղրիմի հարցում «թիմը միակարծիք էր»:


Պուտինը պնդում է, որ Դոնբասում չկա ռուսական զորք, սակայն կա մեծ քանակի սպառազինություն: Պուտինը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «կոպիտ ու անպատկառ խաբել է Ռուսաստանին». «Նույն օրը Վաշինգտոնից ինձ զանգահարել ու խնդրել էին, որ Յանուկովիչը բանակը չհանի ցուցարարների դեմ, որ հանգիստ ազատվեն փողոցներն ու հրապարակները: Հաջորդ օրը ՈՒկրաինայում հեղաշրջում եղավ»:


Ամենից շատ ֆիլմում Ռուսաստանի նախագահը խոսում է Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ նկատելով, որ ՌԴ-ն ԵՄ «ամենաանկեղծ գործընկերն է», մինչդեռ «ԵՄ երկրները ինքուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել»:
Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինը ֆիլմում հայտարարում է, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառել՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, սակայն, եթե լինի Ռուսաստանը ոչնչացնելու վտանգ, Մոսկվան, իհարկե, միջուկային զենք կկիրառի՝ հասկանալով, որ դա «կարող է կործանիչ լինել ամբողջ աշխարհի համար»․ «Իսկ մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»:


Վլադիմիր Պուտինը ֆիլմում ընդգծում է, որ չի հիասթափվել Դոնալդ Թրամփից․ «Խնդիրը Թրամփը չէ, խնդիրը համակարգն է»:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ