ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց

Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց
08.03.2018 | 22:54

Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, ՀՀ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։

Նշելով կնոջ բացառիկ դերը թե ընտանիքում, թե հասարակության մեջ, նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն և մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ