ԱԺ ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի համագործակցության հեռանկարները, Հայաստանի իրավիճակին, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրին։