ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը ստորագրեց վիճահարույց հրամանագիրը

Թրամփը ստորագրեց վիճահարույց հրամանագիրը
09.03.2018 | 14:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար` 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս: «Այսօր ես ի պաշտպանություն ԱՄՆ ազգային անվտանգության սահմանում եմ մաքսատուրքեր արտերկրից պողպատի և ալյումինի ներմուծման վրա»,- ասել է Թրամփը։


Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 12 օրից: Նոր սակագները դեռևս չեն տարածվի Կանադայի և Մեքսիկայի վրա:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ