ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողան. Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայում

Էրդողան. Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայում
11.03.2018 | 14:27

Մերսինում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Մենք համապատասխան քննարկումներ ենք ծավալում: Թուրքիայի նպատակը ոչ թե օտարերկրյա տարածքների զավթումն է, այլ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացումը: Թուրքիան պայքարելու է ահաբեկիչների դեմ բոլոր այն երկրներում, որտեղ նրանք գործում են»:

Անկարային հայտնի են Սիրիայում ահաբեկիչների և նրանց աջակիցների նպատակները: Նախագահը նաև նշել է, որ Աֆրինի գործողության ընթացքում չեզոքացվել է 3133 ահաբեկիչ:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ