ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ազգային ճակատի» նախագահ է վերընտրվել Մարին լե Պենը

«Ազգային ճակատի» նախագահ է վերընտրվել Մարին լե Պենը
11.03.2018 | 21:43

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության համագումարը, որ անցկացվում էր Լիլում, Մարին լե Պենին վերընտրել է կուսակցության նախագահ,- հաղորդում է BFM հեռուստաալիքը։ Տիկին Լը Պենը միակ թեկնածուն է եղել։ Նա այս պաշտոնում արդեն երրորդ անգամ է վերընտրվում։ Համագումարի մասնակիցները որոշել են լուծարել կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը, որը մինչ այդ Ժան-Մարի լը Պենինն էր։

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ