Չիլիի նախագահ է դարձել 68-ամյա միլիարդատեր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Սեբաստիան Պինյերան։ Նա կհաջորդի 2014-ից երկիրը ղեկավարող Միշել Բաչելետին։
Երդմնակալությունը կատարվել է Ազգային կոնգրեսի շենքում և հեռարձակվել հեռուստաեթերով։ Բաչելետը անձամբ է հանձնել նախագահական ժապավենը իր հետնորդին: