ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չավուշօղլու. Ռուսաստանի հետ ունենք որոշ տարաձայնություններ

Չավուշօղլու. Ռուսաստանի հետ ունենք որոշ տարաձայնություններ
14.03.2018 | 22:23

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ չնայած որոշ տարաձայնություններին:

«Մեզ կապում է սերտ համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում և այլ շրջաններում: Մենք ունենք որոշ տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ, սակայն դա նորմալ գործընթաց է»,- ասել է Չավուշօղլուն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ այդ հանդիպումը կարևոր առիթ է քննարկելու բոլոր վիճելի հարցերը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ