ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանում նշել են Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսման հնարավոր պատասխան միջոցները

Ռուսաստանում նշել են Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսման հնարավոր պատասխան միջոցները
14.03.2018 | 22:25

Լոնդոնի կողմից ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան՝ Ռուսաստանը կարող է նվազեցնել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը` ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:


«Չեմ բացառում, որ նման բան կարող է լինել: Որոշ ժամանակով կարող է նվազեցվել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ