ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բրյուսելը և Բաքուն համաձայնեցնում են Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

Բրյուսելը և Բաքուն համաձայնեցնում են Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
16.03.2018 | 16:23

Բրյուսելը և Բաքուն համաձայնեցնում են ռազմավարական գործընկերության մասին Համաձայնագրի քաղաքական մասի բանակցությունների ժամկետները` ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Քեստիտուս Յանկաուսկասը։ Նա նշել է, որ կողմերը նախատեսում են բանակցություններ վարել մինչ մարտի վերջ։ Նրա խոսքով՝ մարտի 16-ին տեսաժողովի ռեժիմով տեղի կունենա Ադրբեջան-ԵՄ բանակցությունների հերթական փուլը՝ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախագծի շուրջ:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ