ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լոնդոնը պնդում է՝ Սկրիպալների թունավորման հրամանը տվել է անձամբ Պուտինը

Լոնդոնը պնդում է՝ Սկրիպալների թունավորման հրամանը տվել է անձամբ Պուտինը
16.03.2018 | 23:45

Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե ռուս նախկին գնդապետ, լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հրամանը տվել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք ռուսների դեմ ոչինչ չունենք: Լոնդոնի պահանջը վերաբերում է Պուտինին ու նրա որոշմանը»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԲ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ հավելելով` «Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ՝ հենց նա է որոշել նյարդա-պարալիտիկ նյութ կիրառել Բրիտանիայի տարածքում»:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ