ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սոբչակն իր համար նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է անվանել 1 մլն քաղաքացիների աջակցությունը

Սոբչակն իր համար նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է անվանել 1 մլն քաղաքացիների աջակցությունը
19.03.2018 | 12:54

Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք իր համար համարել է Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների աջակցությունը: Նա հայտարարել է, որ չի կարողացել շատ մարդկանց համոզել գալ ընտրությունների:

«Այդ քվեարկության գլխավոր արդյունքն իմ ու մեր թիմի համար 1 միլիոն ձայնն է, միլիոն մարդ, որ աջակցել է մեր արժեքներին: Դա շատ հիանալի է, ոչ անտարբեր քաղաքացիներ: Եթե միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, մենք կփոխենք Պետական դուման: Եթե միլիոն մարդ դուրս գա խաղաղ հանրահավաքի, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ում:
ԿԸՀ տվյալներով ՝ Սոբչակը քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո 1,67% ձայն ունի:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ