ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները

ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները
20.03.2018 | 16:08

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարից տուժածների անունները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ ավտոբուսի ուղևոր 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և ռուսական բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Վթարը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը առավոտյան 9:00-ի սահմաններում` Վորոնեժի շրջանում:
Ավտոբուսի մնացած 40 ուղևորը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ