ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԻՊ-ը Դամասկոսի շրջան է գրավել

ԻՊ-ը Դամասկոսի շրջան է գրավել
21.03.2018 | 01:10

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել է Դամասկոսի շրջաններից մեկը՝ Ալ-Քադամը, երբ նախագահ Բաշար Ասադի բանակը շրջանից հետ է մղել զինված ընդդիմությանը: Ալ-Քադամում մարտերը շարունակվել են մեկ օր: ԻՊ-ի զինյալները սպանել են 40 սիրիացի զինվորների, տասնյակ զինվորականներ վիրավորվել կամ գերեվարվել են:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ