ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռեքս Թիլերսոն. Վաշինգտոնը կարող է շատ դաժան լինել

Ռեքս Թիլերսոն. Վաշինգտոնը կարող է շատ դաժան լինել
24.03.2018 | 12:22

Վաշինգտոնը կարող է շատ դաժան լինել` պետդեպարտամենտում իր հրաժեշտի ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա աշխատակիցներին կոչ է արել ամեն օր «մեկ բարի գործ» կատարել: «Այս քաղաքը կարող է շատ դաժան լինել, բայց դուք պետք չէ այս ընտրությունը կատարեք, դառնալով այդպիսին»,- ասել է նա:

Թիլերսոնի կարճ հրաժեշտի ելույթը ծափահարություններով է ընդունվել: Նա չի խոսել ԱՄՆ արտաքին քաղաքականության խնդիրների մասին, սահմանափակելով դիվանագետներին տոկունություն մաղթելով:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ