ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսով ցույցեր ԱՄՆ 800 քաղաքներում

«Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսով ցույցեր ԱՄՆ 800 քաղաքներում
25.03.2018 | 23:33

ԱՄՆ 800 քաղաքներում և ավաններում տեղի են ունեցել ցույցեր հրազենի առավել խիստ հսկողության պահանջով: Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ 800 հազար մարդ: Ցույցերը տեղի են ունեցել «Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսի ներքո: Ակցիաներն անցկացվել են ի հիշատակ փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ ավանում 19-ամյա զինյալի սպանած 17 աշակերտների:


Վաշինգտոնում ցուցարարները պարզել են պաստառներ «Դասագրքեր փամփուշտների փոխարեն» գրությամբ:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ