ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եգիպտոսի վերջին թագավորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով

Եգիպտոսի վերջին թագավորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով
27.03.2018 | 13:28

Դուբայում Christie's-ի աճուրդում Եգիպտոսի վերջին թագավոր Ֆարուքի ժամացույցը վաճառվել է 912 հազար դոլարով: Patek Philippe 1518-ի ձեռքի ժամացույցը թագավորը գնել էր 1945-ին, երբ 25 տարեկան էր: Ժամացույցի վրա պատկերված է լուսին, ոսկե կափարիչին թագավորի անվան առաջին տառն է:
Ֆարուքը Եգիպտոսի ու Սուդանի թագավորն էր 1936-1952-ին:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ